25 փետրվար, 2013 09:06

Արցախում նոր կուսակցություն է ստեղծվել

Փետրվարի 24-ին Արցախի Խաչեն գյուղում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն և ազգային ուղղվածություն ունեցող այս քաղաքական ուժի ձևավորման գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, հիմնադիր համագումարը կուսակցության վերջնական գրանցման համար անհրաժեշտ քայլերից է։

«Համագումարը հաստատեց կուսակցության կանոնադրությունը և ընդունեց կուսակցության ծրագիրը, ընտրեց ղեկավար և վերահսկիչ մարմիններ։ Վեց ամիս անց, երբ կձևավորվեն կուսակցական տարածքային կառույցներ Արցախի բոլոր շրջաններում և կուսակցության անդամների քանակը կհասնի օրենքով նախատեսված թվին, տեղի կունենա նոր համագումար, որը կընտրի կուսակցական նոր մարմիններ»,- նշված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։