1 մարտ, 2013 17:54

Մասիմո Մորատին կվաճառի Ինտերը

«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին ցանկանում է վաճառել միլանյան ակումբը: Մորատին նշել է, որ ներկայում ինքը նոր մարզադաշտի շինարարության համար ներդրողներ է փնտրում, իսկ այն կառուցելուց հետո կվաճառի ակումբը:

«Ներկայում մենք զբաղված ենք ներդրողների փնտրտուքներով, ովքեր կկարողանան կառուցել «Ինտերի» նոր մարզադաշտը:

Հնարավոր է, որ նոր մարզադաշտը կառուցելուց հետո գա այն պահը, որ ցանկանամ վաճառել ակումբը: Ես հաճախ եմ մտածում այդ մասին»,-նշել է Մորատին: