Աշխարհում ամենաշատ միլիարդատերերն ապրում են Մոսկվայում

Ռուսաստանում ապրում է 76 մարդ՝ 1 մլրդ դոլարը գերազանցող կապիտալով: Hurun Research Institute չինական հետազոտական կազմակերպության տվյալներով՝ դոլարային միլիարդատերերի թվով երկրորդ տեղում Նյու Յորքն է (70), երրորդում՝ Հոնկոնգը՝ (54):

Եռյակին հետևում է Պեկինը, ապա՝ Լոնդոնը, որտեղ ապրում է 40 նման օլիգարխ:

Ամենահարուստ ռուսաստանցին արդյունաբերական մագնատ և «Արսենալ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ալիշեր Ուսմանովն է, որի կարողությունը գնահատվում է 19 մլրդ դոլար: Հաջորդը Վիկտոր Վեքսելբերգն է՝ 18 մլրդ դոլարով:

Աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ 73-ամյա մեքսիկացի Կառլոս Սլիմը: Նրա կապիտալը գնահատվում է 66-69 մլրդ դոլար: Աշխարհի ամենահարուստներից երկրորդը Ուորեն Բաֆեթն է՝ 58 մլրդ դոլարով: Երրորդ տեղում Zara ցանցի հիմնադիր իսպանացի Ամանսիո Օրտեգան է՝ 55 մլրդ դոլարով:

Մեկնաբանել