Գյումրիի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Վահան Դանիելյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է պաշտոնից: Ինչպես ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սա ընդամենը կադրային փոփոխություն է:

Ահարոնյանը հայտնեց, որ Վահան Դանիելյանը գրանցվել է ոստիկանության կադրերի ռեզերվում: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:

Մեկնաբանել