Kickstarter-ը մտադիր է էներգիա գեներացնող ֆուտբոլային գնդակ ստեղծել

Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերությունը սկսել է էներգիա գեներացնող ֆուտբոլային Soccket գնդակի արտադրությանն ուղղված միջոցների հավաքագրումը:

Գնդակի ներսում ներկառուցված է կինետիկ էներգիան էլեկտրաէներգիայի փոխարկող մեխանիզմը: Ծրագրային մշակման մասնագետները հայտնում են, որ Soccket գնդակի 30 րոպե խաղային ռեժիմը թույլատրում է 3 ժամ շարունակ լիցքավորել լուսադիոդային լամպը: Այն պաշտպանված է խոնավությունից, կշռում է 480 գ, որը 30 գ-ով գերազանցում է խաղի սկզբում ֆուտբոլային գնդակի առավելագույն քաշը:

Soccket-ի հեղինակները հուսով են, որ Kickstarte-ի միջոցով առնվազն $75 հազ. կվաստակեն: Նշենք, որ այժմ հավաքագրվել է գրեթե $33 հազ., իսկ միջոցների հավաքագրման ավարտին մնացել է 24 օր:

Ֆուբոլային Soccket գնդակի մասին պատմող տեսանյութին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել