Շվեյցարիայում ընկերությունները թոփ մենեջերների պարգևավճարների վրա վետո դնելու իրավունք են ստացել

Շվեյցարիայում ընկերությունների բաժնետերերը հանրաքվեի միջոցով իրավունք են ստացել այսուհետ վետո դնել մենջերների փոխհատուցման, ինչպես նաև հանգստյան օրերի նպաստների և նոր աշխատանքի անցնելու դեպքում պարգևավճարների տրամադրման հարցում: Վետոյի սահմանման օգտին կողմ է քվեարկել ընտրողների 68%-ը:

Վետոյի սահմանման նախաձեռնությունը, որը կրել է «Մեքենայությունների և անաշխատ եկամուտների դեմ» անվանումը, հեղինակել է շվեյցարացի գործարար Տոմս Մինդերը:

Այսուհետ Շվեյցարիայում գրանցված ընկերությունները թոփ մենեջերների աշխատավարձի և պարգևավճարների սահմանման հարցում արտոնություն կունենան: Խոսքը այն ընկերությունների մասին է, որոնց բաժնետոմսերը ցուցակված են բորսաներում: Նախաձենռության հեղինակների կարծիքով՝ հենց այս ընկերություններն են ամենամեծ պարգևավաճարները սահմանում՝ ընկերության պահուստային հիմնադրամի կամ բաժնետերերի շահութաբաժինների ավելացման փոխարեն:

Շվեյացարիայի գործարար շրջանակում կարծում են, որ այս միջոցառումնեը կբարձրացնեն երկրի մրցունակությունը: Ըստ փորձագետների՝ շվեյցարացիների մեծ մասին իրականում մտահոգում է հարուստների և աղքատների միջև տնտեսական մեծ տարբերությունը:

Ուշագրավ է, որ հանրաքվեն կայացել է Եվրամիության կողմից բանկերի աշխատակիցներին հատկացվող պարգևավճարների կրճատման մասին որոշումից մի քանի օր հետո:

Հանրաքվեի արդյունքները անսպասելի չէին՝ պայմանավորված շվեյցարական դեղագործական Novartis ընկերության գլխավոր տնօրեն Դանիել Վասելի հրաժարականի սկանդալով: Նա շուրջ 78 մլն պարգևավճար էր ստացել, որը բուռն դժգոհությունների առիթ էր դարձել ամբողջ երկրում:

Մեկնաբանել