Ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 24 դեպք է քննում

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ:

«2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ փետրվարի 14-ի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 24 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 21 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել