Motorola Security-ն ստեղծել է ամենապաշտպանված սմարթֆոնը

Motorola Security ընկերությունը ստեղծել է աշխարհում ամենապաշտպանված բջջային հեռախոսը, հաղորդում է Cnet-ը: Նշենք, որ Google-ի կողմից Motorola Mobility-ն գնելուց հետո Motorola Security-ին հաջողվել է պահել իր անկախությունը:

Տեղեկատվական անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում Motorola Security-ն ցուցադրել է AME 2000 անվանումով այս նոր սմարթֆոնը, որն արժե $2 հազ.:

AME 2000-ը նախատեսված է խոշոր ընկերությունների և պետական գերատեսչությունների աշխատակիցների համար: Motorola Atrix HD գաջեթի հարթակի վրա հիմնված այս սմարթֆոնը կատարելագործվել է ոչ միայն ծրագրային, այլև ֆիզիկական առումով:

Նոր սմարթֆոնն ունի պաշտպանվածության մի քանի մակարդակ: Օրինակ` ստանդարտ VPN միասնական պրոտոկոլի փոխարեն օգտագործվում է միանգամից երկու շերտ, որոնց համար պատասխանատու են երկու տարբեր պրոցեսորներ` հիմնական և հավելյալ: Վերջիններս ստեղծված են բացառապես թվայնացման նպատակով:

Իր յուրահատուկ չիպը Motorola Security-ն անվանում է CRYPTR micro, որը նման է microSD քարտի: Սմարթֆոնն ունի նաև այլ առանձնահատկություններ` հեռախոսազանգերի պաշտպանության ծառայություն և SMS բջջային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս գրել հաղորդագրություններ` օգտվելով հավելյալ թվայնացման հնարավորությունից:

Մեկնաբանել