Volkswagen Golf-ը՝ տարվա ավտոմեքենա Եվրոպայում

Գերմանական արտադրության Volkswagen Golf-ը դարձել է «Տարվա ավտոմեքենա» եվրոպական հեղինակավոր մրցույթի հաղթող: Հարցմանը, որի արդյունքներով Volkswagen Golf-ը զբաղեցրել է առաջին տեղը, մասնակցել է 58 պրոֆեսիոնալ լրագրող Եվրոպայի 22 երկրից:

Արդյունքների ամփոփումը տեղի է ունեցել «Պալէքսպո» ցուցասրահում մարտի 4-ին՝ 83-րդ Ժնևյան ավտոսրահի՝ լրագրողների համար բացման նախօրեին: Ցանկի երկրորդ տեղում Subaru BRZ/ToyotaGT86/-ն է, երրորդում՝ Volvo V40-ը:

Վերոնշյալ ավտոմեքենաներից բացի՝ հեղինակավոր մրցույթի եզրափակչում են նաև Ford B-Max, Hyundai i30, Mercedes Classe A, Peugeot 208, Renault Clio ավտոմեքենաները:

2012թ. այս մրցանակին կրկին արժանացել էր գերմանական արտադրության ավտոմեքենա՝ Opel Ampera էլեկտրական մեքենան:

Հանրության համար ավտոսրահը բաց կլինի մարտի 7-17-ը:

«Տարվա ավտոմեքենա» մրցույթը Եվրոպայում անցկացվում է 1964-ից:

Մեկնաբանել