6 մարտ, 2013 18:26

Բելառուսն ու Իրանը սգում են Չավեսի մահը

Բելառուսի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ, հաղորդում է BBC-ն։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարգադրությամբ՝ մարտի 6-ի առավոտից երեք օրով իջեցվել են պետության ղեկավարի նստավայրի և պետական այլ հաստատությունների շենքների պետական դրոշները։

Դիմելով քաղաքացիներին՝ Լուկաշենկոն երդվել է Չավեսի հիշատակով, որ Բելառուսի և Վենեսուելայի բարեկամությունը շարունակվելու է։

Վենեսուելայի նախագահի մահվան կապակցությամբ սուգ են հայտարարել նաև Իրանի իշխանությունները։

Վենեսուելայում հայտարարված է յոթօրյա համազգային սուգ։

Հիշեցնենք, որ Վենեսուելան 1999-ից կառավարած Չավեսը մահացավ մարտի 5-ին երկարատև հիվանդությունից հետո։