6 մարտ, 2013 09:37

Մահացել է Ուգո Չավեսը

 Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մահացել է: Այդ մասին Վենեսուելայի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի փոխնախագահ  Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է Reuters-ը: Կառավարությունը նախագահի մահվան կապակցությամբ երկրում 7-օրյա սուգ է հայտարարել: Չավեսի մահվան պատճառը քաղցկեղն է, որը հայտնաբերվել էր դեռ 2011թ.: Վերջին շրջանում առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառը շնչառության հետ կապված խնդիրներն են եղել:

2012թ. դեկտեմբերին Չավեսը մեկնել էր Կուբա, որտեղ ուռուցքի հեռացման նպատակով կատարվել էր չորրորդ վիրահատությունը:  Այդ ժամանակվանից սկսած՝ արդեն վեցերորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրված Չավեսը հեռուստաեթերով հրապարակային ելույթներ չէր ունեցել և հանրության առջև չէր երևացել: Վենեսուելայի ընդդիմությունը Չավեսի հիվանդության մասին տեղեկատվությունը  որպես փաստարկ էր օգտագործում այն բանի, որ նա չի կարող կատարել իր լիազորությունները և պահանջում էր նոր ընտրությունների անցկացում:

Չավեսը Վենեսուելան ղեկավարել  է 1999-ից: