Բելառուսի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ, հաղորդում է BBC-ն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարգադրությամբ՝ մարտի 6-ի առավոտից երեք օրով իջեցվել են պետության ղեկավարի նստավայրի և պետական այլ հաստատությունների շենքների պետական դրոշները։
Դիմելով քաղաքացիներին՝ Լուկաշենկոն երդվել է Չավեսի հիշատակով, որ Բելառուսի և Վենեսուելայի բարեկամությունը շարունակվելու է։
Վենեսուելայի նախագահի մահվան կապակցությամբ սուգ են հայտարարել նաև Իրանի իշխանությունները։
Վենեսուելայում հայտարարված է յոթօրյա համազգային սուգ։
Հիշեցնենք, որ Վենեսուելան 1999-ից կառավարած Չավեսը մահացավ մարտի 5-ին երկարատև հիվանդությունից հետո։