Ընտրախախտումների վերաբերյալ դիմումը ԿԸՀ-ն հասցեագրել է դատախազությանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա` մարտի 6-ի նիստում քննեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիմումը, այն ընդունեց որպես հաղորդագրություն և հասցեագրեց դատախազությանը:

«Իրավունքի Եվրոպա միավորումը» ընտրախախտումների վերաբերյալ 47 սկավառակ էր ներկայացրել ԿԸՀ, որոնց մեծ մասում, սակայն, հանձնաժողովը ընտրախախտումները փաստող ապացույցներ չգտավ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` 47 սկավառակներից մի քանիսը նույնաբովանդակ էին:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը նախագահական ընտրությունների օրը` փետրվարի 18-ին, դիտորդական առաքելություն իրականացնելիս մի շարք ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ էր ներկայացրել ոստիկանություն: Ներկայացված տեսանյութերի մի մասով ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում գործեր են հարուցվել, որոնց մի մասը դեռ քննվում է:

Մեկնաբանել