Լևոն Արոնյան – Մագնուս Կարլսեն՝ հավակնորդների մրցաշարի առաջին տուրում

Մարտի 14-ին Լոնդոնում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որին կմասնակցի նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:

Տեղի ունեցած վիճակահանությունից հետո պարզ է դարձել, որ առաջին տուրում Լևոնը սպիտակ խաղաքարերով կմրցի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Տուրի մյուս զույգերն են` Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ, Բորիս Ֆելֆանդ – Թեյմուր Ռաջաբով, Վասիլի Իվանչուկ – Ալեքսանդր Գրիշչուկ:

Նշենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը աշխարհի թագի համար կպայքարի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Մեկնաբանել