Հյուսիսային Կորեան խզել է խաղաղ համաձայնագրերը Հարավայինի հետ

Հյուսիսային Կորեան միակողմանիորեն հրաժարվել է Հարավային Կորեայի հետ չհարձակման մասին բոլոր համաձայնագրերից, հաղորդում է BBC-ն: Փհենյանը բացատրել է, որ այսպիսով արձագանքում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նկատմամբ պատժամիջոցների խստացմանը, որը պատասխան էր վերջինիս միջուկային փորձարկումներին:

ԿԺԴՀ-ն նաև փակում է Հարավային Կորեայի հետ սահմանը և անջատում է երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների համար նախատեսված հեռախոսակապի միակ գիծը:

Փհենյանի հայտարարությունը հայտնվել է մի քանի ժամ անց այն բանից, ինչ մարտի 7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթին:

ՄԱԿ-ի բանաձևը վերաբերում է հյուսիսկորեացի դիվանագետների գործունեության, դրամական փոխանցումների և պերճանքի առարկաների մատչման սահմանափակումներին:

Մեկնաբանել