Մոուրինյոն այլևս չի կարող խուսափել մամուլի ասուլիսներից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսուհետ չի կարող իր փոխարեն մամուլի ասուլիսի ուղարկել օգնական Այտոր Կարանկային։ Այս մասին հաղորդում է Terra-ն։

Բանն այն է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին արձանագրություն է մշակում, որը կստիպի թիմերի մարզիչներին պարտադիր կերպով մասնակցել նախախաղային և հետխաղյա մամուլի ասուլիսներին։

Մոուրինյոն հայտնի է նրանով, որ շատ հաճախ չի ներկայանում մամուլի ասուլիսներին։ Նրա փոխարեն լրագրողների հարցերին պատասխանում է Կարանկան։

Մեկնաբանել