11 մարտ, 2013 15:44

S&P-ն վարկանշում է hանուն սեփական շահերի. փորձագետներ

Վարկանշային գործակալությունները փոխառուներին գնահատելիս ավելի շատ մտածում են ոչ թե նրանց սպառնացող ռիսկերի, այլ սեփական շահերի մասին: Այսպիսի եզրակացություն է պարունակում ԱՄՆ արդարադատության նախարարության՝  միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալության  դեմ ներկայացված հայցը:

2008թ. հունվարին աշխարհում ААА վարկանիշ ունեցող ընկերությունների թիվը 12 է եղել: Այս վարկանիշով ապահովված պարտքային պարտավորությունների թիվը կազմել է 64 հազ.: Մի շարք փորձագետների կարծիքով ՝խնդիրը պարտավորությունների նկատմամբ գործակալությունների կողմնապահ վերաբերմունքն է: Ինչպես Standard&Poor’s-ը, այնպես էլ Moody’s և Fitch վարկանշային գործակալությունները չափից ավելին բարձր վարկանիշներ են սահմանել հիփոթեքային վարկերով ապահովված գործիքակազմի համար: Գործակալությունները ակտիվորեն պայքարել են նման գործիքակազմի համար, քանի որ դրանց վարկանիշների համար միջնորդավճարները երկու անգամ բարձր են կորպորոտաիվ պարտատոմսերի համեմատ: Այս ամենը նպաստել է անշարժ գույքի և հիփոթեքային շուկայում պղպջակի առաջացմանը, որը իր վերջո «պայթել է»՝ հրահրելով «տնտեսական երկրաշարժ»:

Մի շարք ներդրողներ իրենց շահերը փորձել են պաշտպանել դատարանում: Այսպես՝ 2009թ. ԱՄՆ-ի կենսաթոշակային խոշորագույն հիմնադամը՝ Calpers-ը, իր հայցում նշել է, որ բոլոր երեք գործակալությունները սահմանել են «ծայրաստիճան սխալ և անհիման բարձր» վարկանիշներ: 2006թ. հիմնադրամը $1,3  մլրդ է ներդրել հիփոթեքային պարտատոմսերում ներդրումներ կատարած երեք հիմնադրամներում, որոնք բարձրագույն վարկանիշ են ունեցել: Calpers-ը դրա հետևանքով $1 մլրդ-ի վնաս է կրել:

Գործակալությունները, արձագանքելով այս ամենին, նշել են, որ իրենց սահմանած վարկանիշը մասնավոր տեսակետ է, և իրենք պատասխանատվություն չեն կրում ներդրումային որոշումների համար, որոնք կատարվում են իրենց կողմից սահմնավծ վարկանիշի հիման վրա:

Հնարավոր է՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և 13 նահանգների գլխավոր դատախազությունները, որոնք S&P-ի դեմ $5 մլրդ-ի հայց են ներկայացրել, խոցելի կողմ են հայտնաբերել:  Հայցում դատախազաները փորձում են ապացուցել, որ S&P-ն վարկանիշը սահմանել է ոչ բարեխճորեն՝ հիմնականում տուրք տալով հաճախորդին ձեռնտու տարբերակներին և անտեսելով սեփական չափորոշիչները: Այս ամենը կատարվել է պատվիրատուին բավարարելու համար: