ՀՀԿ-ին հետաքրքիր է ոչ թե քաղաքային իշխանությունը, այլ քաղաքը. Գ. Սահակյան

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն ուժեղ մրցակիցներ են Հանրապետականի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Երևանում մայիսի 5-ին նախատեսված ավագանու ընտրություններին:

Անդրադառնալով ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» հնարավոր միավորմանը, ինչը կարող է հանգեցնել ՀՀԿ թեկնածուի երկրորդ տեղը գրավելուն՝ Սահակյանն ասաց, որ մտավախություն կարող է լինել միայն այն հարցում, որ այնպիսի ուժեր չտնօրինեն Հայաստանում, որոնք այլ կարծիք ունեն Հայաստանի ազգային ամբողջական համակարգի մասին:

«Մենք մրցակիցներ ենք և մրցակցում ենք: Մտավախություններ ունենք, որ ավելորդ բաներ չարվեն, գրգռվածություն չառաջանա, և ընտրությունները թշնամական մթնոլորտում չանցնեն»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը` նշելով, որ Հանրապետականին հետաքրքիր է ոչ թե քաղաքային իշխանությունը, այլ քաղաքը:

«Համայնքները մեր ծրագրի մի ահռելի մասն են կազմում բարեփոխումների առումով: Բնական է՝ պետք է պայքարենք առավելագույնին հասնելու համար»,- ասաց Սահակյանը՝ համոզմունք հայտնելով, որ ավագանու ընտրություններն ավելի համակարգված կլինեն, քանի որ ժողովրդին հայտնի բոլոր ուժերն իրենց դերակատարումն ունեն այս ընտրություններում:

Մեկնաբանել