Սուրեն Առուստամյանը՝ Քլեփթոնի հայտարարած մրցույթի հաղթող

Կիթառահար և երգիչ, «Հայսուպերսթար 4»-ի մասնակից Սուրեն Առուստամյանը հաղթել է աշխարհահռչակ կիթառահար, երգիչ Էրիկ Քլեփթոնի հայտարարած մրցույթում։ Քլեփթոնն իր հայտնի «Կոկաին» երգի 35-ամյակի կապակցությամբ ամբողջ աշխարհով ինտերնետային քվեարկություն էր հայտարարել այդ երաժշտական կատարման cover տարբերակների համար։

Հաղթողները պետք է լինեին երկուսը, որոնցից մեկին որոշելու էր Universal Music Enterprises-ը, իսկ մյուս հաղթողը պետք է դառնար քվեարկողների առավելագույն ձայներ հավաքած մասնակիցը: Քվեարկության արդյունքում հաղթել է Սուրեն Առուստամյանը:

«Վերջապես պարզ դարձան մրցույթի արդյունքները. քվեարկությամբ մենք հաղթեցինք: Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են»,- գրել է Սուրեն Առուստամյանը Ֆեյսբուքի իր էջում:

Մեկնաբանել