ԵՄ ներկայացուցիչը մտադիր չէ երկրորդ անգամ առաջադրվել

Եվրոպական Միության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտադիր է իր լիազորությունների լրանալու ժամանակ երկրորդ անգամ չառաջադրվել այդ պաշտոնին, տեղեկացնում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։
«Այն պետք է անցնի մեկ ուրիշին»,– Բրյուսելում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ ասել է Էշթոնը՝ ավելացնելով, որ հնարավոր չի համարում պաշտոնին մնալը։
Քեթրին Էշթոնն այս պաշտոնը զբաղեցրել է դրա ստեղծման պահից ի վեր՝ 2009-ին։ Այս պաշտոնում նրա հնգամյա ժամկետը լրանում է 2014թ. հոկտեմբերի 31-ին։

Մեկնաբանել