Ադրբեջանը սահմանափակում է Բաքվում ԵԱՀԿ առաքելության ներկայությունը և լիազորությունները

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Գարի Ռոբինսը մարտի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է սահմանափակել Բաքվում ԵԱՀԿ առաքելության լիազորությունները և ներկայությունը, հաղորդում է contact.az-ը:

«Մենք ստացել են Ադրբեջանի կառավարության՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի փոփոխման մասին խնդրանքը», -ասել է Ռոբինսը՝ հավելելով, որ մանդատը նորցավել է 2013թ. սկզբին: Դրա համաձայն՝ գրասենյակի առջև պահանջ է դրվել աջակցել ԵԱՀԿ-ի սկզբունքների և պարտավորությունների իրականցմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, էկոլոգիական, ինչպես նաև կայունության և անվտանգության ապահովման:

Ռոբինսը նշել է, որ Բաքվում կազմակերպության առաքելությունը մեծ դերակատարում ունի Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ջանքերում:

«Կարծում ենք, որ Ադրբեջանի կառավարության շահերից է բխում պահպանել մանդատի՝ ավելի վաղ համաձայնեցված լիազորությունները», -ասել է Ռոբինսը:

Պաշտոնական Բաքուն դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունները, սակայն, ըստ դիվանագիտական աղբյուրների, խոսքը ԵԱՀԿ առաքելության կարգավիճակը մինչև ծրագրերի համակարգողի իջեցումն է:

Ուաշագրով է, որ համակագողը նախագծերը պետք է համաձայնեցնի Ադրբեջանի իշխանությունների հետ և իրականցնի դրանք միայն պաշտոնական Բաքվի հետ համաձայնեցնելուց հետո:

Ադրբեջանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտադիր են կրճատել առաքելության հաստիքները և նրա լիազորությունները: Ընդ որում՝ դրանք հիմնականում վերաբերում են ԵԱՀԿ առաքելության՝ սեփական ուժերով և կամքով միջոցառումների անցկացման , ինչպես նաև ընտրությունների, մարդու իրավունքների և ժողովրդադվարության հետ կապված գործընթացներին արձագանքնելու լիազորություններին:

Հաշվի առնելով հանգամանքը, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու, սա կարող է նշանակել, որ Բաքուն թույլ չի տա Ադրբեջան ԵԱՀԿ դիտորդական առաքելության մուտքը:

Մեկնաբանել