Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանության ոլորտում համագործակցության երկկողմ ծրագիր են ստորագրել

Այսօր՝ մարտի 18-ին, Ադրբեջանը և Վրաստանը ստորագրել են 2013թ. պաշտպանության ոլորտում համագործակցության երկկողմ ծրագիրը, հաղորդում է ադրբեջանական APA-ն:

Փաստաթուղթը ստորագրվել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի՝ Բաքու պաշտոնական այցի շրջանակում:
Սկզբանպես տեղի է ունեցել երկու պատվիրակությունների ընդլայնված հանդիպումը, այնուհետ Ալասանիան Ադրբեջանի իր պաշտոնակցի՝ Սաֆար Աբիևի հետ առանձնազրույց է ունեցել: Քննարկվել են նաև վրաց-ադրաբեջանական ընթացիկ հարաբերությունները, ինչպես նաև պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդումը:

Մեկնաբանել