Մոդրիչ. Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղն ինձ շատ օգնեց

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գոհ է «արքայական ակումբում» իր ներկայիս մարզավիճակից։

«Այժմ ինձ լավ եմ զգում։ Այս առումով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղն ինձ շատ օգնեց։ Այժմ ավելի վստահ եմ ուժերիս։ Սկզբում գործերս այնքան էլ լավ չէին ընթանում, սակայն այժմ մտադիր եմ նույն կերպ շարունակել», – Մոդրիչի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։

Նշենք, որ վերջին խաղերում խորվաթ ֆուտբոլիստը սկսել է գոլեր խփել, ավելի սուր և կառուցողական դարձնել թիմի խաղը։

Մեկնաբանել