Ռաֆայել Նադալը՝ Ինդիան Ուելսի չեմպիոն

Այսօր կայացավ «Ինդիան Ուելսի» մրցաշարի եզրափակիչ հանդիպումը։ Ուժերը չափում էին իսպանացի ու արգենտինացի թենիսիստներ Ռաֆայել Նադալն ու Խուան Մարտին դել Պոտրոն։

Առաջին սեթում պարտվելով 4։6 հաշվով՝ Նադալը, այնուամենայնիվ, կարողացավ հաղթանակ տանել հաջորդ 2 սեթերում (6։3, 6։4) ու նվաճել չեմպիոնի կոչումը։

Սա իսպանացու 600-րդ հաղթանակն էր կարիերայի ողջ ընթացքում։ Բացի այդ, Ռաֆան, հաղթելով Masters 1000 դասի մրցաշարում, նվաճեց իր 22-րդ նմանօրինակ տիտղոսն ու այդ ցուցանիշով դուրս եկավ առաջին հորիզոնական։ Նշենք, որ ավելի վաղ նա լավագույնի կոչումը (21 տիտղոս) կիսում էր Ռոջեր Ֆեդերերի հետ։

Դե իսկ վերջում հավելենք, որ Նադալի վերադարձը չափազանց ծանր վնասվածքից հետո պարզապես փայլուն էր։

Մեկնաբանել