ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը ուղիղ եթերում հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին և անդրադարձել է Մարտի մեկին իր մասնակցությամբ հրավիրած մամլո ասուլիսին, ինչպես նաև «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ զարգացող իրադարձություններին:
Անդրադառնալով Մարտի մեկից առաջ իր ելույթին և հանդիպմանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ Վ. Օսկանյանն ասաց. «Եթե իմ այդ ելույթը որևէ մեկի մոտ տպավորություն է ստեղծել՝ ինչ-որ բան արդարացնելու, ես ասեմ, որ Մարտի մեկ դեռ որպես այդպիսին չէր եղել, զոհեր դեռ չկային և արդարացնելու խնդիր էլ չկար: Եթե տպավորության կա, թե առավոտվա ոստիկանության գործարքն եմ արդարացրել, ես ներողություն եմ խնդրում, որովհետև իսկապես իմ մոտ այդպիսի ցանկություն երբեք չի եղել, իմ մոտ եղել է ընդամենը մի ցանկություն՝ եթե հնարավոր լիներ կանխել արյունահեղությունը, պատասխանատվության զգացումն է ինձ մոտ եղել: Ուստի, եթե հարցնում եք ինձ՝ նույնը կանեի, թե՞չէ, ասեմ, քանի որ իմ մոտ պետականության նկատմամբ պատասխանատվությունը շատ մեծ է, ապա, այո՛, կանեի՝ նույնիսկ իմանալով հետևանքները այն քննադատությունների, որ իմ հասցեին արվում են, նաև քաղաքական շահարկումները…բայց կանեի՝պատասխանատվությունից դրդված, քանի որ դա միտված էր, ցանկություն կար կանխել սպասվելիք արյունահեղությունը»:
Վ. Օսկանյանը անդրադարձավ նաև «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ զարգացող իրադարձություններին և կոչ արեց իշխանություններին դարադեցնել ճնշումն ու քաղաքական հետապնդումը իր և այդ կառույցի հանդեպ:
««Սիվիլիթասի», ինչպես նաև այլ բազմաթիվ ՀԿ-ների առկայությունը նպաստում է, որ դրական գնահատականներ ստանան: Բայց դժբախտությունն այն է, որ իշխանությունները մեզ այլ աչքերով են նայում:
Հարկայինն, արդեն մեկ տարի է, ուսումնասիրություն է իրականացնում, իսկ մենք հիմա մի նոր հայց ենք ստացել, որ չեղյալ են համարում բոլորը և նորից զրոյից են սկսում ուսումնասիրությունները: Նույնը ԱԱԾ-ն է անում: Մտել- ասում են «Սիվիլիթաս»-ի բոլոր ծրագրերը պիտի նայենք: Սա իսկապես խանգարում է մեր գործունեությանը, ճնշում դնելու ձև է: Ամեն ոլորտ թաղված են կաշառակերության, ատկատների մեջ, բայց «Սիվիլիթաս»-ը ասում են՝ իր ծրագրից ատկատներ է վերցրել, «Սիվիլիթաս»ը՝ ո՜ւր, ատկատները՝ ո՜ւր, մեր նպատակները որտե՜ղ են,դուք ինչի՞ հետևից եք ընկել: Մի կառավարություն, մի իշխանություն, որ այսօր թաղված են այդ ամենի մեջ և ընկնել այսօր Սիվիլիթասի՞ հետևից և չեն թողնում իսկապես աշխատել:
Ես հույս ունեմ և կոչ եմ անում՝.խնդրում, աղաչում ենք՝վերջ տվեք, մեկը չի կարող…այն թափանցիկ կազմակերպություն է, դոնորները իրենք հետևում են իրենց ծրագրերին: Կարող է՝ ինչ-որ ծրագիր ենք արել, որը կարելի էր ավելի լավը անել, բայց որ նպատակային ինչ-որ խնդիր ենք դրել, որ մարդիկ իրենց գրպանը լցնեն, պաշտոնապես հայտարարում եմ, որ ամենաթափանցիկ կազմակերպությունն է»:
Galatv.am