22 մարտ, 2013 19:03

Պակիստանի նախկին նախագահը կարող է վերադառնալ հայրենիք․ դատարանի որոշում

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի փաստաբանները հայտարարել են, որ նրան պաշտոնապես ազատ են արձակել գրավի դիմաց։ Սա նշանակում է, որ քաղաքական գործիչը կարող է վերադառնալ երկիր կամավոր աքսորից՝ չվախենալով, որ իրեն կձերբակալեն, հաղորդում է BBC-ն։

Պարոն Մուշարաֆին կապում են Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության հետ և մեղադրում են դատավորների անօրինական ձերբակալմանը նպաստելու մեջ։

Նախկին առաջնորդը խոստացել է վերադառնալ Պակիստան կիրակի՝ մարտի 24-ին՝ մասնակցելու մայիսին կայանալիք համընդհանուր ընտրություններին։

Փերվեզ Մուշարաֆն իշխանության է եղել 1999-ից, իսկ այն բանից հետո, երբ հինգ տարի առաջ լքել է պաշտոնը, ապրել է Լոնդոնում և Դուբայում։