Բջջային հեռախոսներ արտադրող BlackBerry կանադական ընկերության (նախկինում` RIM) Q10 նոր սերնդի սմարթֆոնի մատակարարման գործընթացը կմեկնարկի հաջորդ ամիս` ապրիլին, հաղորդում է Verge-ը:
Q10-ը BlackBerry-ի առաջին սմարթֆոններից է, որն աշխատում է նոր` BlackBerry 10 օպերացիոն համակարգով: Այն ունի 1,5 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն հիշողություն, MicroSD քարտարան` 16 Գբ ներկառուցվող հիշողության հնարավորությամբ, 3,1-դյույմանոց սենսորային էկրան, հիմնական` 8 Մգպ և երկրորդային` 2 Մգպ տեսախցիկ, NFC միկրոչիպ, Wi-Fi (802.11a/b/g/n) և Bluetooth 4.0 և QWERTY ստեղնաշար:
Եվրոպական և ամերիկյան որոշ ռիթեյլերներ արդեն ընդունում էր BlackBerry Q10 սմարթֆոնի նախնական պատվերներ: Սմարթֆոնի գինը տատանվում է $810-880-ի միջակայքում: