24 մարտ, 2013 17:32

Ջոն Քերին ժամանել է Իրաք

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին աշխատանքային այցով ժամանել է Իրաք, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Սպասվում է, որ նա կոչ կանի երկրի ղեկավարությանը ուժեղացնել Սիրիայի սահմանի վերահսկողությունը: Նրա այս մտադրությունը նպատակ ունի կանխելու Իրանից Սիրիա զինյալների ներթափանցումն ու զինամթերքի մակատարարումը: 

Հնարավոր է, որ ԱՄՆ-ի արտաքին  գերատեսչության ղեկավարը պահանջի Իրաքի իշխանություններից արգելել երկրի օդային տարածքով դեպի Սիրիա ուղղված իրանական ինքնաթիռների թռիչքը: