Բռնությունները պետք է դադարեցնել. Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենշաբաթյա ուղերձում Կոնգրեսին կոչ է արել քվեարկել հրազենային բռնությունների համաճարակը դադարեցնելու նպատակ ունեցող որոշումների օգտին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Օբաման ասել է, թե դեկտեմբերի Քոնեքթիքութ նահանգում տեղի ունեցած հարձակումից հետո, ինչի արդյունքում զոհվել էր քսան աշակերտ, ԱՄՆ-ը շատ է փոխվել: Նրա խոսքով` ամերիկացիները այսօր պաշտպանում են ռազմական զենքերի վաճառքի վրա խիստ հսկողություն սահմանելու գաղափարը, այդ իսկ պատճառով հարկավոր են լրացուցիչ ֆինանսական միջոցներ զենքերի անօրինական վաճառքը կանխելու համար:

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ կառավարության անդամները հրազենային բռնությունները կրճատելու հարցում մեծ պատասխանատվություն ունեն:

Մեկնաբանել