Հայ-թուրքական երկու դիմակայություն՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Այսօր Թբիլիսիում շարունակվում է ըմբշամարտի հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունը։

66կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սասուն Ղամբարյանը 1/8 եզրափակիչում 6։1 հաշվով առավելության է հասել ֆինն Տերո Սեպո Վալիմակի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի թուրք մարզիկ Աթաքան Յուքսելի դեմ։

74 կգ քաշային կարգում հանդես եկող Ռաֆիկ Մանուկյանը 1/16 եզրափակիչում հաղթել է շվեդ Յան Ալեքսանդր Յեսգրենին (6։1) և հաջորդ փուլում կգոտեմարտի թուրք մեկ այլ ըմբիշ Սերեֆ Թուֆենքի դեմ։

84 կգ քաշային կարգում հաջորդ փուլ է անցել Հայաստանը ներկայացնող Արթուր Շահինյանը։ 1/16 եզրափակիրում նա հաղթել է լեհ Դամիան Յանիկովսկում և 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի հունգարացի Պետր Բակցին։

Մեկնաբանել