2013-ի սկզբից ի վեր Ադրբեջանի ուժային կառույցներում 20 մարդ է մահացել.զեկույց

2013-ի սկզբից ի վեր Ադրբեջանի ուժային կառույցներում զոհերի թիվը 20 է: Այսպիսի տվյալներ է պարունակում ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի զեկույցը, հաղորդում է contact.az-ը: Զեկույցի համաձայն՝ երեքը մահացել են շփման գծում: Մնացած զոհերը գրանցվել են խաղաղ պայմաններում :

Մահացածներից 16-ը ներկայացնում են պաշտպանության նախարարությունը, մնացած չորսը՝ սահմանային ծառայությունը, ներքին գործերի նախարարությունը, պետական հատուկ պահպանության ծառայությունը և արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Այս նույն ժամանակահատվածում ուժային կառույցներում վիրավորվել է 14 մարդ, որից 12-ը պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ են:

Մեկնաբանել