Whisper` գաղտնիքների հրապարակման iOS ծրագիր

iOS օպերացիոն համակարգով աշխատող Whisper բջջային ծրագիրը հնարավորություն է տալիս հրապարակավ պատմել անձնական գաղտնիքների մասին` ընդամենը մի քանի վայրկյանում և թվային բացիկի տեսքով :

Ինչպես հաղորդում է Businessinsider-ը, ծրագիրը հիշեցնում է «instagram տեքստի համար» Quipio բջջային ծրագիրը: Օգտատերն ընտրում է լուսանկարը, տեղադրում զտիչը (Instagram-ի նմանությամբ), վերին հատվածում գրառում իր գաղտնիքը և հրապարակում կայքում: Մյուս օգտատերերը հնարավորություն ունեն հավանել (like) գրառումը և պատասխանել դրան, սակայն չեն կարող պարզել այն ուղարկողի ինքնությունը:

Յուրաքանչյուր խոստովանություն հնարավոր է կիսել (share) սոցցանցում և ուղարկել հաղորդագրության տեսքով: Մեկնաբանությունների բաժնում հնարավոր է շփվել այլ օգտատերերի հետ, ինչպես նաև կազմակերպել գաղտնի երկխոսություն: Հատկանշական է, որ շփման համար հարկավոր է վճարովի բաժանորդագրություն գնել:

Ի դեպ` բջջային ծրագիրը հնարավորություն է տալիս նաև տեսնել մոտ տարածության վրա գտնվող մարդկանց խոստովանությունը:

Whisper-ն արդեն ունի ավելի քան 100 հազ. օգտատեր:

Մեկնաբանել