28 մարտ, 2013 17:15

Նելսոն Մանդելան կրկին հոսպիտալացվել է

Հարավաֆրիկյան Հանարպետության նախկին նախագահ և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր 94-ամյա Նելսոն Մանդելան կրկին հոսպիտալացվել է թոքային վարակի կրկնությամբ, հաղորդում է Euronews-ը։

Երկու շաբաթ առաջ նա հիվանդանոցում պլանային բուժզննում էր անցնում։ Հարավաֆրիկյան Հանրապետության բնակիչները, որոնց շրջանում Մանդելան մեծ հարգանք է վայելում, մտագոհված են նրա առողջական վիճակով։

Ապարտեիդի դեմ պայքարի հերոս Նելսոն Մանդելան 27 տարի անցկացրել է բանտում։ Նա Հարավաֆրիկյան Հանրապետությունը ղեկավարել է 1994-1999 թթ․՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը։ Վերջին երեք տարիներին Նելսոն Մանդելան հանրության առջև չի երևացել։