Շավարշ Քոչարյանի պատասխանը Էլմար Մամեդյարովին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Emedia.am լրատվական կայքի հարցին, նշել է, որ վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը. տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունից:

Հարց. Բաթումում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Էլմար Մամեդյարովը փորձել է եռակողմ համագործակցությունը ներկայացնել որպես Հայաստանի դեմ ուղղված ուղերձ։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան. Օրինաչափ է, որ հակաժողովրդավարական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկրի արտգործնախարարը չի հասկանում, որ ժամանակակից աշխարհում ինչ-որ մեկի հետի փոխարեն, ինչ-որ մեկի դեմ բարեկամություն անելն անհեռատեսական է: Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը, որի նպատակն է ժառանգական ավտորիտար իշխանության պահպանումը։

Մեկնաբանել