Պուտինը որոշել է վերականգնել «Աշխատանքի հերոս» կոչումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է «Աշխատանքի հերոս» կոչման վերականգնման գաղափարին։ Համապատասխան նախաձեռնությունը հնարավոր է՝ իրականցվի մինչև ընթացիկ օրվա ավարտը, խոստացել է Պուտինը՝ այսօր՝ մարտի 29-ին՝ ելույթ ունենալով Համառուսական ժողովրդական ճակատի համաժողովին Դոնի Ռոստովում։

«Խորհրդային Միությունում մենք ունեինք «Սոցիալիստական աշխատանքի հերոս» կոչում, և իմ կարծիքով՝ այն ընդհանուր առմամբ իրեն արդարացնում էր»,- մեջբերում է Ռուսաստանի նախագահի խոսքը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պուտինը նշել է, որ իրեն հայտնի է, որ «դա ոչ միայն նրանց դիրքորոշումն է, ովքեր աշախտում են հաստոցի կողքին, այլև առաջատար արհմիության դիրքորոշումն է»։

Մեկնաբանել