Հավակնորդների մրցաշար. Կրամնիկը ստանձնեց առաջատարի դերը

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում սպիտակներով սենսացիոն պարտություն կրեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկից և 7.5 միավորով նահանջեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական:

Միանձնյա առաջատարի դերը ստանձնեց աշխարհի նախկին չեմպիոն ռուս Վլադիմիր Կրամնիկը, ով այս տուրում առավելության էր հասել Լևոն Արոնյանի նկատմամբ: Թեյմուր Ռաջաբով – Ալեքսանդր Գրիշչուկ, Բորիս Գելֆանդ – Պյոտր Սվիդլեր պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք:

12-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Կրամնիկ 8.0
2. Կարլսեն 7.5
3. Արոնյան 6.5
4. Սվիդլեր 6.0
5. Գրիշչուկ 5.5
6. Գելֆանդ 5.5
7. Իվանչուկ 5.0
8. Ռաջաբով 4.0

Մեկնաբանել