1 ապրիլ, 2013 23:30

Մագնուս կարլսենը` աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարի հաղթող

Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Վերջին` 14-րդ տուրում գրանցվեց ամենամեծ անակնկալը. ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը սպիտակներով պարտվեց ռուս Պյոտր Սվիդլերին:

Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ Կարլսենն ու Կրամնիկը 8.5-ական միավորով գլխավորում էին մրցաշարային այուսակը:

Կարլսենը պարտվեց, բայց հենց նա կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանադի հետ, քանի որ զուգահեռաբար ընթացող պարտիայում Վասիլի Իվանչուկը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին:

Կարլսենն ու Կրամնիկը մրցաշարն ավարտեցին 8.5-ական միավորով, և նորվեգացին ավելի շատ հաղթանակներ տանելու շնորհիվ զբաղեցրեց առաջին տեղ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, իսկ Բորիս Գելֆանդ – Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան խաղաղ ելք էր ունեցել:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է.

1. Կարլսեն 8.5
2. Կրամնիկ 8.5
3. Արոնյան 8.0
4. Սվիդլեր 8.0
5. Գրիշչուկ 6.5
6. Գելֆանդ 6.5
7. Իվանչուկ 6.0
8. Ռաջաբով 4.0