Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Իրականում, այսօր` ապրիլի 3-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Խ.Պողոսյանի և Ս.Հարությունյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին։
Վ.Սեդրակյանը մեղադրվում է Հայրիկյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու մեջ: Նա կալանքի մեջ է մարտի 5-ից: Գործը քննվում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում: