Բաքվում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը

Այսօր՝ ապրիլի 8-ին, Բաքվում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը (Դավոսի ֆորում) «Ռազմավարական երկխոսություն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մասին», թեմայով, հաղորդում է ադրբեջանական APA-ն: Բացման խոսքով հանդես է եկել ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը: Նրա խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակը Կովկասի տնտեսական զարգացման նախագծերի քննարկումն ու նրա համար առնաձնահատուկ ռազմավարությունների մշակումն է:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա Հարավային Կովկասի համար ռազմավարական նախագծերի թվում նշել է Բաքու-Կարս-Թբիլիսի երկաթգիծը և TANAP գազամուղի կառուցման դեռ երկու տարի առաջ նախաստորագրված համաձայնագիրը:

Նախքան ֆորումի մեկնարկը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ապագայի վերաբերյալ հարուցում է անցկացվել:
Մասնակիցների 62,3%-ը կողմ է քվեարկել համագործակցության օգտին, 22%-ը՝ հատվածայնության և 15,7%-ը ՝ բևեռացման:

Մեկնաբանել