Ոստիկանության հայտարարությունը Բաղրամյան պողոտայի միջադեպի առնչությամբ

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը հաղորդում է, որ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ դիմել է լիազոր մարմնի որոշումը խախտելով երթի կազմակերպման փորձ անողներին՝ զգուշացնելով, որ երթը այլևս չի կարող համարվել խաղաղ` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:

ՀՀ ոստիկանությունը պահանջել է սթափվել և թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու հակաիրավական վարքագծի շարունակման պարագայում:

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ առանց որևէ հապաղման կիրառելու է օրենքներով ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորությունները` հակաիրավական գործողությունները կանխելու համար, և իր լիազորությունների շրջանակներում պատասխանատվության է ենթարկելու հավաքներին վերաբերող օրենքի պահանջները և հասարակական կարգն ու անվտանգությունը խախտած բոլոր անձանց:

Ոստիկանության կողմից երթի մասնակիցներին տրամադրվել է ողջամիտ ժամկետ՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար, սակայն ոստիկանության կոչերն ու հորդորները մնացին անպատասխան:

Ընդգծված հակաիրավական վարքագիծ դրսևորած մի քանի մասնակիցների ոստիկանությունը հեռացրել է նշված տարածքից, և նրանք կենթարկվեն վարչական պատասխատվության:

Մեկնաբանել