12 ապրիլ, 2013 17:36

Հենրիխ Մխիթարյանը հատել է կարիերայի ընթացքում խփած 100 գոլերի սահմանը

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հատել է կարիերայի ընթացքում խփած 100 գոլերի սահմանը։ Այս մասին հայտնում է Terrrikon-ը։

Այսպիսի ցուցանիշ գրանցելու համար Մխիթարյանից պահանջվել է 271 խաղ։

38 գոլ Հենրիխը խփել է «Շախտյորի» կազմում, 35՝ «Փյունիկում», 17՝ «Մետալուրգում», ևս 10 գոլ նա խփել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

46 գոլ Մխիթարյանը խփել է Ուկրաինայի առաջնությունում, 30՝ Հայաստանի առաջնությունում, 10՝ հավաքականում, 6՝ եվրագավաթներում, 5՝ Հայաստանի գավաթի և 3՝ Ուկրաինայի գավաթի խաղարկություններում։

Ընթացիկ մրցաշրջանը Մխիթարյանի համար ամենահաջողն է։ 2012/13 մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստը հասցրել է 25 գոլի հեղինակ դառնալ։