12 ապրիլ, 2013 17:55

Մալիի վարչապետը խոստացել է հուլիսին ընտրություններ անցկացնել

Մալիի վարչապետ Ջանգո Սիսոկոն երկրի հյուսիսն իսլամիստներից ազատագրումից հետո առաջին անգամ այցելել է այս շրջան և հայտարարել, որ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հուլիսին: Միաժամանակ՝ հնչում են մտավախություններ, որ Մալին դեռ պատրաստ չէ ժողովրդավարական արագ վերափոխումների և քվեարկության, իսկ վաղաժամ ընտրությունները կարող են հրահրել լարվածության նոր ալիք և միջհամայնքային բախումներ, հաղորդում է Euronews-ը:

Սակայն վարչապետը վստահ է հակառակում և լիահույս է, որ ընտրություններն ու Մալիի բանակի՝ անվտանգություն ապահովելու կարողությունը կկարողանան երկրում ապահովել միասնություն և առաջընթաց:

Ամբողջ թափով իրականացվում են զորավարժանքներ: Եվրոպական երկրներից ժամանած զինվորականները վարժում են Մալիի զինվորներին: Մինչև այս տարվա վերջ ֆրանսիական զորախումբն ամբողջությամբ կլքի Մալին. նախօրեին հայրենիք է վերադարձել արդեն 120 հազ. ֆրանսիացի զինվորական: Սակայն հյուսիսում, որտեղ իսլամիստները գրեթե մեկ տարի անխոչընդոտ զբաղեցրել են նորանոր տարածքներ, մտավախություն ունեն, որ ֆրանսիացիների հեռանալուն պես Տիմբուկտու քաղաքը կարող է կրկին հայտնվել Մալիի կառավարության հակառակորդների ձեռքում:

Հիշեցնենք, որ իրադրությունը Մալիում սրվեց 2012թ․ վերջին․ ծայրահեղական խմբավորումների զինյալները սկսեցին հարձակվել կառավարական զորքերի վրա երկրի կենտրոնական մասում։ Մալիում Ֆրանսիայի ռազմական գործողությունը սկսվեց ընթացիկ տարվա հունվարի 11-ին: