Ապրիլի 13-ին Մալաթիա-Սեբաստիան մասամբ կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 13-ին` ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փող. 10/1, 10/2, 10/3, 16-32, Օհանովի փող. 1-18, 20, 24, Շերամի փող. 47-55 շենքերի, Անդրանիկի թաղամասի Ա-3 բնակելի զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության համար:

Մեկնաբանել