ԱՄՆ-ում կկառուցվի 30-մետրանոց աստղադիտարան

Ամերիկյան Հավայի նահանգի իշխանությունները հավանություն են տվել Մանու Կեա աստղադիտարանի նոր տարրը կառուցելու ծրագրին, հաղորդում է հաղորդում է Рbk.ru-ն: Ըստ նախագծի` հիմնական սարքը կդառնա «30-մետրանոց աստղադիտակը»:

Մասնագետները նրա բնութագրերը անվանում են «ծայրահեղ մեծ»: Աստղադիտակի հիմքում կլինի 30 մետր տրամագծով հայելի: Այն դասական հայելիներից կտարբերվի նրանով, որ կազմված կլինի 492 հատվածներից, որոնց ընդհանուր մակերեսը կկազմի 665 խորանարդ մետր:

Ծրագրով զբաղվում են ԱՄՆ՞ի և Կանադայի համալսարանների գիտնականները, որոնք արդեն նշել են իրենց աշխատանքի նպատակները: Մասնավորապես նրանց հիմնական նպատակներն են սև նյութերի և սև էներգիայի հետքեր հայտնաբերելը, գալակտիկաների և աստղերի կատալոգիզացումը, ինչպես նաև էկզոտիկ մոլորակների որոնումը:

Մեկնաբանել