17 ապրիլ, 2013 23:11

Բոստոնի պայթյունների գործով կասկածյալը բերման է ենթարկվել

Բոստոնի դատախազությունը հերքել է տեղեկությունը, թե մարաթոնյան վազքուղում պայթյունների գործով կալանավորված կա՝ մասնավորեցնելով, որ այս գործով բերման ենթարկված կա, սակայն կալանքի տակ առնված մարդ չկա. հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բոստոնում իրավապահ մարմինների աշխատակիցը, ով չէր ցանկացել ներկայանալ, հաղորդել էր Associated press-ին, որ բոստոնյան մարաթոնի վերջնագծի մոտ պայթյունները կազմակերպելու մեջ կասկածվող անձը ձերբակալված է:

Ձերբակալվածի ինքնությունը հնարավոր է եղել պարզել տեսահսկող խցիկների նկարահանման շնորհիվ. կադրերում երևում է՝ ինչպես է մեկն իր պայուսակը թողնում պայթյունի վայրում:

Նշենք նաև, որ Բոստոնի մարաթոնյան վազքի վերջնագծի մոտ գործարկված պայթուցիկները տեղադրված են եղել կաթսաների մեջ: Պայթյունների արդյունքում երեք մարդ է զոհվել, ավելի քան 170-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: