Օլանդը բյուջեի պակասուրդի համար պայքարում է սեփական նախարարների դեմ

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մինչև 2013թ. վերջը երկրի բյուջեի պակասուրդը կրճատել մինչև ՀՆԱ-ի 3,7%, իսկ մինչև 2017թ. այս ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 0,7%, ասվում է Ֆրանսիայի և էկոնոմիակայի նախարարության զեկույցում:

2012թ. Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը նվազել է մինչև ՀՆԱ-ի 4,8%՝ 2011թ. 5,3%-ի համեմատ:

Ֆրանսիայի կառավարության կողմից հունվարի 17-ին հաստատված «կայունության ծրագրով» նախատեսվում է 2013թ. ապահովել ՀՆԱ-ի 0,1% աճ, և 2014թ.՝ մինչև 1,2%:

Կառավարությունը այս տարվերջին երկրում գործազրկության մակարդակի անկում է կանխատեսում, որը պայմանավորված կլինի ինչպես Եվրոպայում տնտեսական իրադրության բարելավմամբ,այնպես էլ Ֆրանսիայում բարեփոխումների անցկացմամբ:

Մարտին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արդեն հայտարարել է, որ 2013թ. բյուջեի պակասուրդը մինչև ՀՆԱ-ի 3% կրճատման նրա ծրագիրը չի հաջողվի իրականացնել:

Ավելին՝ ներկայում Օլանդը առերեսվել է նախարարների ուժեղ դիմադրությանը խիստ խնայողության քաղաքկանության հերթական փուլի նախաշեմին:

Կառավարության երեք անդամներ հանդես են եկել այդ քաղաքականությունից հրաժարվելու օգտին՝ պնդելով, որ ծախսերի կրճատումը ճգնաժամի կհանգեցնի:
«Այս քաղաքականության շուրջ բանավեճերը պետք է վաղուց սկսված լինեին: Եթե պակասուրդի կրճատման քաղաքականությունը հանգեցնում է աճի նվազմանը, դա շատ վտանգավոր և անհեթհեթ է», -ասել է արդյունաբերության նախարար Առնո Մոտենբուրգը:
Օլանդը ապրիլի 17-ին հրապարակել է գոտիները ևս €12 մլրդ-ով ձգելու մասին՝ չնայած որ Փարիզը ներկայում արդեն իսկ իրականացնում է խնայողության ամենախսիտ քաղաքականությունը Երկրորդ աշխարհամարտից ի վեր:

Մեկնաբանել