Արգենտինայի առաջնության 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ուրական» ակումբի երկրպագուները ներխուժել են հանդերձարան և ծեծի ենթարկել ֆուտբոլիստներին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Երկրպագուները գողացել են ֆուտբոլիստների փողերն ու հագուստը, ինչպես նաև վնասել նրանց ավտոմեքենաները, որոնք կայանած են եղել մարզադաշտի հարակից տարածքում։
Նշենք, որ երեկ «Ուրականը» դուրս է մնացել Արգենտինայի գավաթի խաղարկությունից՝ 0։1 հաշվով պարտվելով բարձրագույն խմբում հանդես եկող «Գոդոյ Կրուսին»։