2030-ից կսկսվի «կանաչ» էներգետիկայի բում. Bloomberg

Մինչ 2030թ. վերականգնվող աղբյուրներին բաժին կընկնի էներգիայի արտադրության գլոբալ հզորությունների կեսը, ասվում է Bloomberg-ի զեկույցում:

«Կանաչ» էներգետիկայի շուկայում փոփոխությունների արդյունքում 2030-ից շահագործվող նոր հզորությունների արտադրած էներգիայի 69-74%-ը բաժին կընկնի էներգիայի վերասկանգնվող աղբյուրներին:

2012թ. «մաքուր» էներգիայի արտադրության տարեկան ծախսերը կազմել են $190 մլրդ, որը 37%-ով գերազանցել է 2011-ի կանխատեսումները: Bloobmerg-ի կանխատեսմամբ՝ մինչ 2030թ. այս ցուցանիշը կաճի մինչև $630 մլրդ:

Ներկայում 1 ԳՎտ «մաքուր» էներգիայի (բավարարում է ԱՄՆ 800 հազ. տուն) արտադրության համար սարքավորումները 10%-ով ավելի էժան է 2011թ. կանխատեսվածի համեմատ:

Ընկերությունները վերականգնվող էներգիայի արտադրության սարքավորումների ծախսերն ավելացրել են դրանց արժեքի նվազման շնորհիվ, որը, իր հերթին, պայմանավորված է Չինաստանի վարած քաղաքականությամբ: Պեկինը չինական արևային պանելների և քամու գեներատորներ արտադրողներին պետական աջակցություն է հատկացրել:

Չինաստանի կառավարության լրահատակցումները ապահովել են չինական ընկերությունների մրցունակության բարրձրացումը և շուկայի հագեցվածությունը: «Կանաչ» էներգիայի ընկերությունների 30%-ը հարկադրված է եղել աջակցություն խնդրել վարկատուներից և հայտարարել սնանկացման մասին՝ պայմանավորված քամու գեներատորների և արևելյան պանելների գների անկմամբ: Այդ ընկերություններից են գերմանական Q-Cells-ը, չինական Suntech-ը և ամերիկյան Solyndra-ն:

Փոփոխությունները, որոնց հետևանքով արտադրողները զգալի վնաս են կրել, կառուցապատողներին հնարավորություն է տվել վերականգնվող էներգիայի արտադրության նախատեսվածից շատ սարքավարումներ տեղադրել:

Մեկնաբանել