3 մայիս, 2013 18:36

Հատուկ քննչական ծառայությունը նոր պետ ունի

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Միրզոյանին Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վահրամ Շահինյանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետ: