3 մայիս, 2013 18:54

Տ. Մարգարյանն ու Է. Շարմազանովը հանդիպել են ԵԽ դիտորդների հետ

Մայիսի 3-ին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ, ասված է ՀՀԿ շտաբի տարածած հաղորդագրությունում:

Հանդիպմանը քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը և ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:

Շնորհակալություն հայտնելով դիտորդական առաքելության իրականացման համար՝ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գնահատականներն են ներկայացրել նախընտրական փուլի և քարոզարշավի ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակացությունը շահագրգիռ է և նպատակ է հետապնդու ապահովել ընտրությունների` արդար և օրենքի պահանջին համապատասխան անցկացումը, ինչպես նաև հասարակության ու միջազգային հանրության կողմից  դրանց համարժեք ընկալումը: